Շինարարական աշխատանքներ՝
Տարածքների բարեկարգում, հարդարման աշխատանքներ, հիմնատակերի կառուցում
Տարածքների բարեկարգում, հարդարման աշխատանքներ, հիմնատակերի կառուցում
Հիդրոմուրճի օգտագործմամբ հողային աշխատանքներ
Շենքերի և կառույցների կապիտալ նորոգում և վերակառուցում, շինությունների ճակատների նորոգում
“Արարատարդշին” տրեստ: ԽՍՀՄ-ի ամենահեղինակավոր հայաստանյան շինարարական կազմակերպություններից էր, որի պատմությունը սկսվել էր դեռևս 1983թ-ից` Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի կառուցմամբ: Կառույց, որը տվյալ ժամանակահատվածում ուներ մեծ տնտեսական դեր և նշանակություն: Բարդ կառույցի շինարարության իրականացման ժամանակ տրեստը կառավարում էին այնպիսի ճանաչված շինարարներ, ինչպիսիք են` Գագիկ Մարտիրոսյանը, Արթուր Կարապետյանը, Արամ Հարությունյանը: 1994թ-ին “Արարատարդշին” տրեստի կառավարիչ է նշանակվում “Գյուղշին” մինիստրության ՇՄՇ-55 –ի պետ Գագիկ(Գեորգի) Թովմասյանը, ով տրեստի սեփականաշնորհումից հետո, նոր շնչով ու նոր որակով շարունակում է նախկին տրեստի չընդհատված պատմությունը:
Ընկերությունն իր աշխատանքները չի դադարեցնում անգամ անցումային դժվարին ժամանակաշրջանում: Պահպանելով իր իրավահաջորդի` “Արարատարդշին” տրեստից ժառանգած մարդկային կապիտալը` փորձառու և բանիմաց մասնագետներին, ինչպես նաև ունեցած մեքենամեխանիզմների բազան, արդեն “Արարատշին” վերանվանված կազմակերպությունը նոր տնտեսական հզորությամբ` շինարարական դպրոց անցած շինարարարի` Գագիկ Թովմասյանի ղեկավարությամբ, բոլոր ջանքերը ներդրեց նոր տնտեսավարման պայմաններում երկարաժամկետ համագործակցության դաշտ մտնելու և զարգանալու համար:”Ամեն մի շինություն կառուցելիս մտածում եմ, որ ինձ համար եմ կառուցում”: Շինարարը պետք է ունենա այս համոզմունքը: Եվ միայն սա կարող է երաշխիք դառնալ կառույցի որակի և ամրության համար:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շինարարական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում են մոտեցումները շինարարության նկատմամբ` գեղեցիկ ծավալներ, ժամանակակից տեսք, անվտանգության ապահովում, հարմարավետություն, ամրություն, որակ:Այս չափանիշներով է առաջնորդվում նաև “Արարատշին” շինարարական ընկերությունը, որը այսօր շինարարական շուկայում առանձնանում է իր արտադրական հզորությամբ, որակական ու ծավալային հատկանիշներով:
Ավարտած աշխատանք
Տարվա աշխատանքային փորձ
Հաջողված համագործակցություն