Կապիտալ նորոգում՝

 Շենքերի և կառույցների, կապիտալ նորոգում և վերակառուցում, շինությունների ճակատների նորոգում

Մի քանի բառ ՄԵՐ ՄԱՍԻՆ

    “Արարատարդշին” տրեստ: ԽՍՀՄ-ի   ամենահեղինակավոր  հայաստանյան շինարարական կազմակերպություններից էր, որի պատմությունը սկսվել էր դեռևս 1983թ-ից` Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի կառուցմամբ: Կառույց, որը տվյալ ժամանակահատվածում ուներ մեծ տնտեսական դեր և նշանակություն: Բարդ կառույցի շինարարության իրականացման ժամանակ տրեստը կառավարում էին այնպիսի ճանաչված շինարարներ, ինչպիսիք են` Գագիկ Մարտիրոսյանը, Արթուր Կարապետյանը, Արամ Հարությունյանը: 1994թ-ին “Արարատարդշին” տրեստի կառավարիչ է նշանակվում “Գյուղշին” մինիստրության   ՇՄՇ-55 –ի պետ Գագիկ(Գեորգի) Թովմասյանը, ով տրեստի սեփականաշնորհումից հետո, նոր շնչով ու նոր որակով շարունակում է նախկին տրեստի չընդհատված պատմությունը:

           Ընկերությունն իր  աշխատանքները չի դադարեցնում անգամ անցումային դժվարին  ժամանակաշրջանում: Պահպանելով իր իրավահաջորդի` “Արարատարդշին” տրեստից ժառանգած մարդկային  կապիտալը` փորձառու և բանիմաց մասնագետներին, ինչպես նաև ունեցած մեքենամեխանիզմների բազան, արդեն “Արարատշին” վերանվանված կազմակերպությունը նոր  տնտեսական հզորությամբ` շինարարական դպրոց անցած շինարարարի` Գագիկ Թովմասյանի ղեկավարությամբ, բոլոր ջանքերը ներդրեց նոր տնտեսավարման պայմաններում երկարաժամկետ համագործակցության դաշտ մտնելու և զարգանալու համար:”Ամեն մի շինություն կառուցելիս մտածում եմ,  որ ինձ համար եմ կառուցում”: Շինարարը պետք է ունենա այս համոզմունքը: Եվ միայն սա կարող է երաշխիք դառնալ կառույցի որակի և ամրության համար:

         Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շինարարական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում են մոտեցումները շինարարության նկատմամբ` գեղեցիկ ծավալներ, ժամանակակից տեսք, անվտանգության ապահովում, հարմարավետություն, ամրություն, որակ:Այս չափանիշներով է առաջնորդվում նաև “Արարատշին” շինարարական ընկերությունը, որը այսօր շինարարական շուկայում առանձնանում է իր  արտադրական հզորությամբ, որակական ու ծավալային հատկանիշներով:

About Company

Մեր Գործընկերներն են՝

Պատվոգրեր և Շնորհակալագրեր

Շքանշաններ

Մեր Մասին 

101+

Ավարտած աշխատանք

37+

Տարվա աշխատանքային փորձ

1000+

Ուրախ հաճախորդ