• <<Արարատշին>> ՍՊԸ

    ԽՍՀՄ-ի ամենահեղինակավոր հայաստանյան շինարարական կազմակերպություններից, որի պատմությունը սկսվել է դեռևս 1983թ-ից:

  • Արարատի ցեմենտի գործարան

    «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» վերակառուցումը կատարվել է ԽՍՀՄ կառավարության №-1217 կարգադրությամբ։

  • Արցախի ազատամարտիկների միություն

    ճարտարապետական գեղեցիկ լուծումներով կառույցներ։

Մեր Մասին  

Արարատարդշին-ը  ԽՍՀՄ-ի   ամենահեղինակավոր  հայաստանյան շինարարական կազմակերպություններից է, որի պատմությունը սկսվել է դեռևս 1983թ-ից` Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի կառուցմամբ: Կառույց, որը տվյալ ժամանակահատվածում ուներ մեծ տնտեսական դեր և նշանակություն: Բարդ կառույցի շինարարության իրականացման ժամանակ տրեստը կառավարում էին այնպիսի ճանաչված շինարարներ, ինչպիսիք են` Գագիկ(Գեորգի) Մարտիրոսյանը, Արթուր Կարապետյանը, Արամ Հարությունյանը:

          1994թ-ին Արարատարդշինտրեստի կառավարիչ է դառնում արարատարդշինտրեստցի Գագիկ(Գեորգի) Թովմասյանը, ով տրեստի սեփականաշնորհումից հետո նոր շնչով ու նոր որակով շարունակում է նախկին տրեստի չընդհատված պատմությունը: Ընկերությունն իր  աշխատանքները չի դադարեցնում անգամ անցումային դժվարին  ժամանակաշրջանում: Պահպանելով իր իրավահաջորդի` Արարատարդշինտրեստից ժառանգած մարդկային  կապիտալը` փորձառու և բանիմաց մասնագետներին, ինչպես նաև ունեցած մեքենամեխանիզմների բազան, արդեն «Արարատշին» վերանվանված կազմակերպությունը նոր  տնտեսական հզորությամբ` շինարարական դպրոց անցած շինարարարի` Գագիկ(Գեորգի) Թովմասյանի ղեկավարությամբ, բոլոր ջանքերը ներդրեց նոր տնտեսավարման պայմաններում երկարաժամկետ համագործակցության դաշտ մտնելու և զարգանալու համար: «Ամեն մի շինություն կառուցելիս մտածում եմ,  որ ինձ համար եմ կառուցում»:

about

Մեր Ծառայությունները 

37 տարվա փորձ  

ԽՍՀՄ-ի ամենահեղինակավոր Հայաստանյան շինարարական կազմակերպություններից մեկը։